Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալի» 27-րդ փորձը, «Մանչեսթեր Սիթիի»՝ առաջին երազանքը

Սպորտ
sport-cempionneri-liga

Մադրիդի «Ռեալն» այսօր 27-րդ անգամ հանդես կգա ֆուտբոլի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում: Իսպանիայի թագավորական ակումբն Անգլիայում կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ, որն անդրանիկ անգամ է մասնակցում նման մակարդակի հանդիպման: «Քաղաքաբնակները» հույս ունեն առաջին իսկ փորձից մտնել եզրափակիչ փուլ: Դրան բոլորից շատ ձգտում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին, որը 2010 թվականին առանց որեւէ լուրջ պատճառաբանության հեռացվել էր հենց Մադրիդի «Ռեալի» մարզչի պաշտոնից: Մասնագետներն այս հակամարտությունում նախապատվությունը տալիս են իսպանական ակումբին: Զարմանալու ոչինչ չկա, քանի որ «Ռեալը» անգլիական թիմերի հետ անցկացրած վերջին 8 պաշտոնական խաղերում տարել է 6 հաղթանակ, ընդ որում դրանցից երեքը կերտվել է հենց Անգլիայում: Երկու թիմերը չորս տարի առաջ արդեն մրցակիցներ են եղել չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Այն ժամանակ Մանչեսթրում գրանցվել է ոչ-ոքի արդյունք (1:1), իսկ Մադրիդում հաղթել են դաշտի տերերը (3:2):