Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՕԿ նախագահը ոսկե մեդալ է ակնկալում Ռիո-2016-ից

Սպորտ
sport-haok

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իրենք ամեն ինչ անելու են Ռիո-2016-ում ոսկե մեդալներ նվաճելու համար: «Ձեւավորվել է աննախադեպ ուժեղ օլիմպիական թիմ: Շատ-շատերը կարող են պայքարել մեդալների համար: Մնացածը կյանքը ցույց կտա» - ՀԱՕԿ նախագահի խոսքերը մեջբերում է կոմիտեի պաշտոնական կայքէջը: Գագիկ Ծառուկյանը նաեւ նշել է, որ ՀԱՕԿ-ը հնարավորության սահմաններում անում է առավելագույնը, որպեսզի մեր մարզիկների  համար ստեղծվեն մարզումային բոլոր  պայմանները: Նա անդրադարձել է նաեւ խթանիչների խնդրին. «Մենք պետք է դառնանք հակադոպինգային պայքարի առաջատարներից մեկը: Ես նույնիսկ հայտարարել եմ, որ այն մարզիկը, որը կբռնվի խթանիչներ օգտագործելու մեջ, կորակազրկվի մարզչի հետ միասին: Մեզ նման մարզիչներ եւ մարզիկներ պետք չեն» - ամփոփել է ՀԱՕԿ նախագահը: