Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության, կապի զորքերի պետերը եւ նախարարի տեղակալն ազատվել են պաշտոնից

Կարևոր լուրեր Պաշտոնական
president-6

 Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով Զինվորական ծառայություն անցնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ. Գեներալ-մայոր Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից»:
Մեկ այլ հրամանագրով՝  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով Զինվորական ծառայություն անցնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Սերժ Սարգսյանը որոշել է . «Գեներալ-մայոր Կոմիտաս ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից»։