Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաթեւ Աբրահամյանը` ԱՄՆ-ի փոխչեմպիոն

Սպորտ
sport-chess-6

ԱՄՆ ներկայացնող հայազգի շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը 2-րդ տեղն է գրավել Սենթ Լուիսում կայացած շախմատի այդ երկրի կանանց առաջնությունում: Մեր հայրենակցուհին 11 հնարավորից վաստակել է 8 միավոր եւ ընդամենը կես բալով զիջել մրցաշարի հաղթող Նազի Պաիկիձեին: Հարկ է նշել, որ Տաթեւ Աբրահամյանը վերջին պարտիայում պարտվել է Աշրիթա Էշվարանին եւ ձեռքից բաց է թողել չեմպիոն դառնալու լավ հնարավորությունը: Զուգահեռ ընթացող տղամարդկանց առաջնությունում հայազգի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը 4,5 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը: Չեմպիոնի կոչումը նվաճել է Ֆաբիանո Կարուանան, որը վերջերս է Իտալիայից տեղափոխվել Միացյալ նահանգներ: Նա վաստակել է 8,5 միավոր եւ մեկով առաջ անցել Հիկարու Նակամուրայից ու Վեսլի Սոյից: