A
A
Լեւոն Արոնյանը դարձյալ կիսեց միավորը
Նորվեգիայում ընթացող շախմատի սուպերմրցաշարում մեր գրոսմասյտեր Լեւոն Արոնյանը հերթական անգամ կիսեց միավորը: Այսօր կայացած 6-րդ տուրում նա սեւերով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ: Միմյանց լավ ճանաչող շախմատիստները շատ արագ փոխանակեցին խաղաքարերը, իսկ հետո կրկնելով քայլերը, ոչ-ոքի խաղացին: Այդպիսով, Լեւոն Արոնյանը 6-րդ անգամ կիսեց միավորը մրցակցի հետ եւ այժմ 6 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Նա ընդամենը մեկ բալով է ետ մնում միանձնյա առաջատար Մագնուս Կառլսենից: Վաղը կայանալիք 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կփորձի հաղթել ուկրաինացի շախմատիստ Պավել Էլյանովին, որը նույնպես 3 միավոր ունի 6 տուրից հետո: