ՀԱԿ-ն առկախում է ԸՕ քննարկումներին իր մասնակցությունը (տեսանյութ)
ԱԺ քառօրյայի մեկնարկին այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ այսօրվանից սկսվելու են ԸՕ քննարկումներ, որը ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության ձեւավորման վրա լուրջ ազդեցություն պիտի ունենար. «4+4+4 ձեւաչափը չկայացավ ու կոնսենսուս չեղավ: ՀԱԿ-ը նպատակահարմար չի գտնում, որ ծավալվեն այս քննարկումները, որի ժամանակ անխուսափելի կլինեն քաղաքական լարումները, քանի որ իշխանությունը հանրությանն ընդառաջելու ոչ մի ազդանշան չի տալիս»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ բարձր է գնահատում պատգամավորների ու ՀԿ-երի այն կարծիքը, որ փոխզիջումներով պետք է հասնել քննարկումների. «Թույլ տվեք՝ չկիսել ձեր այն գնահատականները, որոնց մասին դուք խոսեցիք: Մենք էլ ենք ափսոսում, որ կոնսենսուս չի եղել, մեծամասնությունը փոխզիջումների կողմնակից է: Տարանջատենք փոխզիջումն ու ուլտիմատումը: Մենք պատրաստ պետք է լինենք կառուցողական առաջարկների: Շարունակենք աշխատել, որ ունենանք լավ ԸՕ: Մենք ձեզ լսելու ցանկություն ունենք, դուք էլ, կարծում եմ, մեզ»: Ավելի ուշ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք ԸՕ քննարկումներին իրենց մասնակցությունն առկախում են: