A
A
«Սպառազինության գումարները տրամադրված են». Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)
«Մենք դատապարտում ենք եւ ամբողջ աշխարհն էլ պետք է դատապարտի ցեղասպանությունը». Այս մասին Ծիծեռնակաբերդում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Դա միակ ճանապարհն է պայքարելու, որպեսզի նման Ցեղասպանություններ չկրկնվեն»: «Ա1+»-ի հարցին, թե արդյոք գումարներ տրամադրվե՞լ են մեր սպառազինությունը ավելի ժամանակակից դարձնելու համար, վարչապետը նշեց. «Գումարները տարամադրված են, մենք որեւէ գումարի խնդիր չունենք»: Իսկ որքա՞ն գումար է տրամադրված, հարցին՝ արձագանքեց. «Որքան որ անհրաժեշտ է»: