Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղվան Հովսեփյանը խոսում է հրեշտակներից (տեսանյութ)

Հասարակություն
axvan-h

Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի , Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Ավրորա մրցանակաբաշխության մասնակիցների, հայտնի դերասան Ջորջ Քլունիի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ծաղկեպսակներ դրվեցին և ոգեկոչման արարողակարգ տեղի ունեցավ։ Այս տարի հատկանշական էր, որ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդ էր այցելել փոքր պատվիրակությամբ, որում բացակայում էին ԱԺ պատգամավորներ և կառավարության անդամներ. նրանք գալիս էին առանձին-առանձին։ Մինչ Սերժ Սարգսյանի գալը, հուշահամալիր էր եկել նրա աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, որից «Ա1+»-ը փորձեց Սերգեյ Լավրովի այցի հետ կապված մանրամասներ ճշտել, սակայն նա սրտնեղեց՝ ասելով, որ այստեղ  այդ մասին խոսելու տեղը չէ։ Հուշահամալիր եկավ նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը։ Նա հրաժարվեց պատասխանել որևէ հարցի՝ միայն մի փոքրիկ հորդորով դիմեց լրագրողներին. «Նայեք երկինք, տեսեք՝ ինչքան հրեշտակներ կան, նրանք բոլորը այսօր մեզ են հետևում այս օրով»։ 13047784_846646858815398_8207867270686401173_o