Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Լավրով. «Հայաստանը չի մերժել Կազանի փաստաթուղթը» (տեսանյութ)

Քաղաքականություն
lavrov

Ինչ էր բերել իր հետ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան։ Քիչ առաջ ավարտվեց ՌԴ և ՀՀ արտգործնախարարների մամուլի ասուլիսը Երևանում։ Սերգեյ Լավրովը կրկնեց դեռ երեկ ՌԴ Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը՝ հիշեցնելով 1994 և 1995թ. կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնագրերին և շեշտելով, որ հրադադարը անժամկետ է և հակամարտության կարգավորման հիմքն է։ Ռուսական կողմի դիրքորոշումը հիմնված է հենց այս փաստաթղթերի վրա։ Լավրովը նաև նշեց, որ ԵԱՀԿ-ն հետագա գործնական քայլերի ճանապարհային քարտեզ է պատրաստել, և շատ կարևոր է, որ Գերմանիայի նախագահությունը, որ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հակամարտությունների կարգավորման հարցում, գիտակցի նաև անվտանգության պատասխանատվությունը։ ՌԴ Արտգործնախարարը նաև կարևորեց սահմանային միջադեպերի հետաքննության հարցը, ինչը մինչ այժմ մերժվել է Ադրբեջանի կողմից։ Ինչ վերաբերում է ապրիլի 2-ի իրադարձություններից հետո թուրքական իշխանությունների կողմից արված հայտարարություններին, ապա Սերգեյ Լավրովի բնորոշմամբ՝ դրանք պատերազմի կոչեր էին, իսկ ուժի կիրառմամբ հարցը չի կարող լուծվել. դա հակասում է միջազգային ընդունված նորմերին։ Արդյոք Կազանի փաստաթուղթը մերժվել է. երկու նախարարներն էլ նշեցին՝  Հայաստանը չի մերժել։ Ապա Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ Ադրբեջանը ոչ միայն Կազանի, այլև դրանից առաջ 10 տարիների ընթացքում մերժել է Սոչիի, Մոսկվայի, Աստրախանի, Սանկտ Պետերբուրգի, Փարիզի փաստաթղթերը։ Ամբողջությամբ՝ տեսանյութով