A
A
Հայաստան կայցելի ՌԴ արտաքին գործերի նախարարը
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով|ը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտգործնախարարությունը։ Սերգեյ Լավրովին կընդունի Սերժ Սարգսյանը:
Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:
Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: