A
A
ԵԽԽՎ-ում դատապարտել են ՀՀ իշխանություններին
ԵԽԽՎ-ում հույն պատգամավոր Յոաննետա Կավադիայի` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ զեկույցում նշվում է, որ հայկական պատվիրակությունը եւ ՀՀ իշխանությունները չեն համագործակցել Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի պատրաստման աշխատանքներին: «Վեհաժողովը խստորեն դատապարտում է հայկական պատվիրակությանը եւ ՀՀ իշխանություններին նշված զեկույցի պատրաստման աշխատանքներում համագործակցության բացակայության համար: Վեհաժողովն այս պահվածքը համարում է անհամատեղելի անդամ պետության պարտավորությունների եւ հանձնառությունների հետ: Վեհաժողովը պետք է քննարկի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն խորհրդարանականների այս եւ նմանատիպ պահվածքի դատապարտման առումով»,- գրված է փաստաթղթում: