Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համացանցային դրամահավաք՝ զոհերի ընտանիքների համար

Քաղաքականություն
sahman-3

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը սփյուռքի տարբեր համայնքներում նախաձեռնել է համացանցային դրամահավաք՝ Արցախում զոհվածների ընտանիքներին օգնելու նպատակով http://www.armenianrenaissance.org/ : Սակայն դրամահավաքը և մեր կազմակերպությունը վերջերս մամուլում և սոցիալական ցանցերում թյուրիմացության և ապատեղեկատվության առարկա են դարձել: Շփոթության պատճառը նույնանուն կուսակցության՝ Հայկական Վերածնունդ կուսակցության առկայությունն է: Մենք արդեն երեք տարի Հայկական Վերածնունդ անունով գործող սփյուռքյան կազմակերպություն էինք, երբ Օրինաց Երկիր կուսակցությունը որոշեց վերանվանվել և ընտրել նույն անունը: Բնական է, որ դա բոլորի մոտ պետք է շփոթմունք առաջացներ, ուստիև մենք նրանց զգուշացրեցինք: Մեր կրկնակի զգուշացումները և պահանջը, որպեսզի մեկ այլ անուն ընտրեն ապարդյուն անցան: Եվ ահա տեսնում ենք դրա հետևանքները: Մեկ այլ թյուրիմացության առարկա է դարձել նաև մեր կազմակերպության պատասխանատու Գարիկ Խաչատրյանի ինքնությունը, որի մասին վերջերս հայտարարություն էր արել Օֆելյա Գրիգորյանը: Նա անհիմն կերպով Գարիկ Խաչատրյանին և մեր կազմակերպությանը ինքնակոչ էր անվանել, և մեր կազմակերպած դրամահավաքի նկատմամբ անվստահության կոչ էր արել: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք.  

  1. Անունների հետ կապված շփոթմունքի պատճառով առաջացած անվստահությունը բացարձակապես չի վերաբերվում մեր կազմակեպությանը: Մենք «սփյուռքյան կազմակերպություն» ենք, նրանք հայաստանյան «կուսակցություն» և միմյանց հետ ոչ մի առնչություն չունենք: Եթե տվյալ կուսակցության նկատմամբ կա անվստահություն, դա մեզ հետ բացարձակապես կապ չի կարող ունենալ:
 
  1. Գարիկ Խաչատրյանը մեր Բելգիայի մասնաճյուղի պատասխատուն է, ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի անդամ, որն այժմ Հայաստանում է գտնվում զոհվածների ընտանիքների տվյալները ճշտելու և աշխատանքները տեղում համակարգելու նպատակով: Նրա Շուշիի առանձնակի գումարտակի անդամ լինելը չի նշանակում, որ մենք հանդես ենք գալիս Շուշիի առանձնակի գումարտակի անունից: Դրահամահավաքը միայն Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպության նախաձեռնությունն է:
 
  1. Դրահամահավաքը և օգնության բաշխումը տեղի են ունենանալու միանգամայն թափանցիկ կարգով: Մենք բոլոր հանգանակությունները առաջին իսկ օրվանից հրապարակում ենք մեր կայքում http://www.armenianrenaissance.org/cs_cause/2016/04/06/12390/, որի հետ բոլորը կարող են ծանոթանալ: Նմանապես, երբ հանգանակությունները տրամադրվեն զոհվածների ըտանիքներին, այդ տվյալները նույնպես մանրամասնորեն կհրապարակվեն մեր կայքում՝ համապատասխան ստացականներով:
  Հույս ունենք, որ սույն պարզաբանումը կփարատի բոլոր թյուրիմացությունները և կասկածները, և մեզ հնարավորություն կտրվի անտեղի չշեղվել մեր գործունեությունից: Մեր կազմակերպության և դրահամահավաքի հետ կապված հարցերի դեպքում միշտ պատրաստ ենք տրամադրել մանրամասներ և փաստեր: Կրկին անգամ կոչ ենք անում բոլոր սփյուռքահայերին միանալ այս կարևոր միջոցառմանը և օգնություն տրամադրել մեր հերոս զինվորների ընտանիքներին:   Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպություն