ՊՆ. Ապրիլի 2-ին հակառակորդը փորձել է խորանալ 10 կիլոմետր (տեսանյութ)
Պաշտպանության նախարարությունն այսօր լրագրողներին ներկայացնում էր ԼՂ ՊԲ զինվորի կողմից ապրիլի 2-ին խոցված ադրբեջանական զինվորական ՄԻ-24G ուղղաթիռում հայտնաբերված փաստաթղթերը: Ըստ ՀՀ ՊՆ ռազմական ավիացիայի վարչության պետ Ավետիք Մուրադյանի, դատելով այդ փաստաթղթերից, հակառակորդը նպատակ է ունեցել հարավ-արեւմտյան ուղղությամբ Ֆիզուլիի հատվածում ուղղաթիռով ռմբակոծել շփման գծից 10 կիլոմետր դեպի հայկական կողմը ընկած տարածքներ: «Տվյալ տարածքների ռմբակոծումը պետք է կատարվեր ըստ հերթականության օրվա խնդրի կատարումից ելնելով՝ առաջին խնդիրը՝ առաջնագծից մինչեւ 3 կմ խորությամբ, հետագա խնդիրների կատարման նպատակով օրվա խնդիր ցամաքային զորքերի համար մինչեւ 10 կմ խորությամբ»,-ասում է պարոն Մուրադյանը: Հայկական բանակի հաշվարկներով, այդպիսով ադրբեջանական կողմը փորձել է 10 կմ տարածք մաքրել հայկական զինուժից՝ ցամաքային զորքով ներս խորանալու համար: Նկարում՝ հակառակորդի ՄԻ-24G խոցված ուղղաթիռի սև արկղն է