A
A
ՊՆ խոսնակ. 70-ականների զենք էլ ունենք
«Աշխարհի առաջատար բանակների հատկապես ցամաքային զինատեսակների 90 տոկոսը 80-ականների են»,-ՊՆ-ում հրավիրած ասուլիսում պարզաբանեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հակառակորդի գովազդած նորագույն զենքերը, «որոնք էսպես ահ ու սարսափ էին իբր առաջացնում, բայց գործնականում միշտ չէ, որ էդքան արդյունավետ են», ըստ պարոն Հովհաննիսյանի, բոլորն էլ հիմնականում 80-ական թվականների զենքեր են: «Մեր 80-ականների, որոշ դեպքերում նաեւ՝ 70-ականների, զենքերի կողքին կան գերժամանակակից զենքեր, որ շատերը կերազեին դրանից ունենալ»,-նախարարի երեկվա խոսքն հիշեց խոսնակը: Վերջինս վստահ է, որ 80-ականների զենք ունենալը լավ զենք չունենալու չափորոշիչ չէ, խնդիրը զինատեսակների արդյունավետ կիրառման մեջ է: Խոսնակը դիմում է լրագրողներին՝ քննադատեք փաստարկված եւ ոչ էմոցիոնալ: