Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը՝ համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն

Սպորտ
shax

Հայաստանի շախմատիստ Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով ավարտվեց շախմատի համաշխարհային ունիվերսիադայի տղամարդկանց մրցաշարը: Այսօր կայացած վերջին 9-րդ տուրում մեր ուսանող գրոսմայստերը սեւերով պարտության մատնեց սերբ Մարկո Նեմեզիչին, վաստակեց 8 միավոր եւ անհասանելի դարձավ իր մարցակիցների համար: Նա մեկ միավորով առաջ անցավ երկրորդ հորիզոնականում գտնվող ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւից, 1,5-ով՝ Պավել Պոնկրատովից: Մեր մյուս գրոսմայստերը՝ Սամվել Տեր-Սահակյանը, ցույց տվեց 4-րդ արդյունքը՝ վաստակելով 6 միավոր: Միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը 5,5 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Աղջիկների մրցաշարին մասնակցած Մարիա Գեւորգյանն անհաջող հանդես եկավ վերջին չորս տուրերում՝ կրելով երեք պարտություն: Արդյունքում, նա վաստակեց ընդամենը 5 միավոր եւ զբաղեցրեց 10-րդ տեղը: