Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սահմանը պահում են, բայց սահման պահողին չեն գնահատում» (տեսանյութ)

Քաղաքականություն
chambarak

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքը դիմավորում է ձմեռային լռությամբ։ Սոցիալական խնդիրները Ճամբարակը դարձրել են տխուր։ «Երկու տղա ունեմ չեն աշխատում, հարսը տանը նստած»,- ասում է ճամբարակցի Բորիս Խեչոյանը։ Յոթ հոգանոց ընտանիքի եկամուտը ամուսինների թոշակից է գոյանում՝ չնայած տղաներն ամիսներ շարունակ եղել են արտագնա աշխատանքի մեջ։ «Բերած փողը իրա երեխաների մանկապարտեզին է հերիքում»,- պատմում է պարոն Խեչոյանը։ Ճամբարակում ավտոմեքենայով շրջելն իսկական փորձություն է, ոչ մի երաշխիք չկա, որ բարեհաջող տեղ կհասնես. «Ավտոն քշվում է, բայց վայ էն քշվելուն. Մի օր քշում ես, տասն օր սարքում»։ Չնայած քաղաքի կարգավիճակին այդ մասին հիշեցնող քիչ բան կա։ Մարդիկ ապրում են գյուղացու առօրյայով, անասնապահությունն է տան եկամուտն ապահովում։ «Խոտը հնձելիս փողը թանկ են ուզում, սալյարկեն թանկ, ամեն ինչը թանկ է էստեղ։ Անասունն էլ մի կերպ ենք պահում, հիմա նորից խոտ եմ առնելու, էդ ինչքան եմ կաթ կթելու, որ էդ փողը հանեմ»,- ասում է Ալվարդ Ադամյանը։ Ճամբարակցիներից շատերը մոտակա զորամասում են աշխատում, բայց այդ գումարով շատ հարցեր չեն լուծվում։ «Սահման պահող տղեքը հիվանդ են մեծամասնությունը, որին հարցնես մեջքը կապած, որին տենաս հիվանդ։ Սահմանը պահում են, բայց սահման պահողին չեն գնահատում»,- նշում է տիկին Ալվարդը։ Երկար ժամանակ է պահանջում, որ ճամբարակցին մտաբերել՝ երբ է այստեղ պետական պաշտոնյա բերել, հետաքրքրվել իրենց վիճակով։ «Անտեսված ռայոն ա մեր ռայոնը, ամեն ինչը երևանցիների համար է»,- Սվետլանա Հեփինյանն է բողոքում։ Մանրամասները՝ տեսանյութում