A
A
7 արծաթե, 5 բրոնզե մեդալ՝ հայ սամբիստներին
Ս. թ. ապրիլի 7-11-ը Ֆրանսիայի Թուլուզա քաղաքում տեղի է ունեցել սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը: Հայ սամբիստները նվաճել են 7 արծաթե, 5 բրոնզե մեդալ և 3-րդ թիմային տեղը՝ երիտասարդների միջև: Մեր համեստ մարզական արդյունքը նվիրում ենք Արցախի և Հայաստանի առաջնագծում կանգնած մեր Հայրենիքի պաշտպաններին: Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիա