Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նազիկ Ավդալյանը՝ Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն (տեսանյութ)

Սպորտ
a1shtsanga

Ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը հռչակվեց Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն: Նորվեգիայում ընթացող եվրոպական առաջնությունում մեր 69 կգ քաշային ծանրորդը իսկական մենամարտ մղեց Դարյա Պաչաբուտի հետ: Պոկում վարժությունում Նազիկ Ավդալյանը 105 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը՝ ետ մնալով բելառուսցի մարզուհուց մեկ կիլոգրամով: Հրում վարժությունում Դարյա Պաչաբուտը չնայած իրար ետեւից բարձրացրեց 120, 125 եւ 130 կգ-ոց ծանրաձողերը, սակայն ի վերջո դարձավ արծաթե մեդալակիր, քանի որ Նազիկ Ավդալյանն ամեն անգամ երկու կիլոգրամ  ավելին էր պահում գլխավերեւում: Այդպիսով, մեր մարզուհին երկամարտում ցույց տվեց 237 կգ արդյունք եւ գրավեց առաջին տեղը՝ նվաճելով չեմպիոնի կոչումը: