Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը երկու առաջատարներից մեկն է

Սպորտ
sport-chess-usanox

Աբու Դաբիում ընթացող շախմատի համաշխարհային ունիվերսիադայում այսօր տեղի կունենան նախավերջին 8-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարում հանդես եկող մեր գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանն ու Սամվել Տեր-Սահակյանը իրար հետ հանդիպեցին 7-րդ տուրում եւ ոչ-ոքի խաղացին: Առաջինը ներկայումս 6 միավոր ունի եւ ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Սամվել Տեր-Սահակյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը վաստակել են 5-ական միավոր եւ զբաղեցնում են համապատասխանաբար 4-րդ եւ 6-րդ տեղերը: Ի դեպ, շախմատային համակարգչի հաշվարկներով Հովհաննես Գաբուզյանն այսօր կրկին պետք է մրցի իր հայրենակցի հետ՝ հանձինս Տիգրան Ս. Պետրոսյանի, չնայած 5 միավոր ունեն նաեւ եւս երկու շախմատիստներ: Սամվել Տեր-Սահակյանին մրցակից է բաժին հասել սլովակցի Ստեֆան Մազուրը: Կանանց մրցաշարում հանդես եկող Մարիա Գեւորգյանը, ցավոք, երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ նահանջեց 7-րդ հորիզոնական: Այժմ նա պետք է միմիայն հաղթանակներ տանի վերջին երկու տուրերում, որպեսզի մրցանակային տեղ զբաղեցնի: