Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
shtanga1

Հայաստանի ծանրորդները առաջին լիարժեք մեդալները նվաճեցին Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Տղամարդկանց 77 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար պայքարեցին մեր երկու ծանրորդները՝ Անդրանիկ Կարապետյանն ու Տիգրան Մարտիրոսյանը: Հայկական այդ հակամարտությունում ավելի հաջողակ գտնվեց 21-ամյա Անդրանիկ Կարապետյանը, որը երկամարտի 367 կգ արդյունքով վստահ գրավեց առաջին տեղը: Աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը չնայած 15 կգ քիչ բարձրացրեց, սակայն նվաճեց արծաթե մեդալ: Երրորդ տեղը գրավեց ռումինացի Դումիտրու Կարպատին, որը հանդես էր եկել Բ խմբի մրցումներում: