Ո՞վ պետք է ղեկավարի ՄԱԿ-ը
ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի նախագահ Մոգենս Լիքքեթոֆտի կողմից. ՄԱԿ-ն այս տարի կընտրի իր հաջորդ Գլխավոր քարտուղարին: Մենք պետք է ընտրենք լավագույն թեկնածուին: Հաճախ սա դիտարկվում է որպես աշխարհի ամենաանհավանական աշխատանք: Փաստորեն, Գլխավոր քարտուղարը կստանձնի իր պաշտոնը 2017 թվականի հունվարի 1-ին, ինչը դժվար չէ պատկերացնել հետևյալ գործոնների հենքի վրա. սարսափելի հակամարտություններ և մարդկային տառապանքներ Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Եվրոպայի որոշ շրջաններում, բոլորիս համար վտանգ ներկայացնող բռնի ծայրահեղականություն, խտրականության շարունակական դրսևորում կանանց և աղջիկների նկատմամբ, օտարատյացության մտահոգիչ աճ, ծայրահեղ աղքատության դեմ պայքարող ավելի քան 800 միլիոն մարդ, մոտ 60 մլն. տեղահանվածներ ամբողջ աշխարհում, եզակի հնարավորություն լուծելու կլիմայի փոփոխության հիմնախնդիրն ու իրագործելու Կայուն զարգացման նպատակները քանի դեռ ուշ չէ, և ունենալ աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայող ու նոր նպատակները որդեգրող Կազմակերպություն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դերը Շատերը ենթադրում են, որ ՄԱԿ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան պետք է կոչվի կամ Գլխավոր, կամ Քարտուղար: Սա չափազանց պարզունակ բնորոշում է, քանի որ Գլխավոր քարտուղարը պետք է լինի ավելին, քան ենթադրում են վերոնշյալ երկու կոչումները առանձին վերցրած: Նա պետք է լինի՝ · բարոյական խիզախության և ազնվության տեր անձ` կին թե տղամարդ, ով լսելի կդարձնի աշխարհի ամենախոցելի իրավիճակում գտնվող անձանց ձայնն ու կարտացոլի ՄԱԿ-ի իրական իդեալներն ու նպատակները, · աշխարհի առաջատար դիվանագետը, ով կօգտագործի իր ինքնիշխանությունը, անկողմնակալությունն ու ստանձնած պարտավորությունները` կանխելու հակամարտությունները, բանակցելու խաղաղության գործընթացի շուրջ և սատարելու մարդու իրավունքների պաշտպանությանը, · քաղաքական մեծ համբավի և հզոր առաջնորդական հմտությունների տեր անհատ, ով ի զորու է ՄԱԿ-ի անվտանգությանխորհրդի ուշադրությունը սևեռել այնպիսի հարցի (հարցերի) վրա, որ սպառնում է միջազգային խաղաղության ուանվտանգության պահպանմանը, · որպես ՄԱԿ-ի գլխավոր վարչական պաշտոնյա` Գլխավոր քարտուղարը պետք է ձևավորի միասնականության, արդարության, ձեռնհասության և արդյունավետության մշակույթ ՄԱԿ-ի ողջ ընտանիքի համար և վերահսկի մոտ 10 մլրդ. բյուջե ունեցող այս հսկայական կազմակերպության գործունեությունը, ավելի քան 40 հազար աշխատակցի և 41 խաղաղարար գործողություններ ամբողջ աշխարհում։ · Գլխավոր քարտուղարը պետք է ունենա միջանձնային հարաբերությունների և հաղորդակցման ուժեղ հմտություններ և ունակ լինի հեշտորեն առաջ ընթանալու այս բազմաբևեռ աշխարհում և նպաստելու դեպի կայուն զարգացում գլոբալ անցմանը: Ընտրության հին գործընթացը Նախկինում ընդհանրապես չկար որևէ հստակություն այն հարցերի վերաբերյալ, թե երբ էր սկսվում ընտրական գործընթացը կամ, թեև անհավատալի է, բայց թե ով էր իրականում հավակնում այդ պաշտոնին: Բացի այդ, չկային աշխատանքի պաշտոնական նկարագիր և թեկնածուների հետ առանձին ու ազատ շփման իրական հնարավորություն ոչ միայն ՄԱԿ-ի լիիրավ անդամների, այլև հանրության համար: Բանակցություններն ընթանում էին փակ դռների ետևում հիմնականում ՄԱԿ-ի 5 մշտական անդամների մասնակցությամբ. ութգլխավոր քարտուղարներից և ոչ մեկը իգական սեռի ներկայացուցիչ չէր, և սա հիմնականում ձևական նշանակում էր Ընդհանուր վեհաժողովի կողմից: Հաջորդ Գլխավոր քարտուղարին ընտրելու առավել լավ եղանակ Վերջին փոփոխությունները ընտրական գործընթացում, համաձայնեցված Ընդհանուր վեհաժողովի բոլոր 193 անդամ-պետությունների կողմից, իրական հնարավորություն են ընձեռում այն դարձնել առավել թափանցիկ, ավելի ներառական և ամենակարևորը` ավելի արդյունավետ: Սակայն, թերևս ընտրության հնագույն գործընթացից անցում կատարելու մեծագույն հնարավորությունը կայանում է թեկնածուների հետ բաց երկխոսություններ անցկացնելու մեջ: Այս երկխոսությունները, որ ոմանք կոչում են «Գլխավոր քարտուղարի լսումներ», կսկսվեն ապրիլի 12-ից: Յուրաքանչյուր թեկնածու պետք է հանդես գա տեսլական բովանդակային ելույթով ՄԱԿ-ի առջև ծառացող մարտահրավերների և հնարավորությունների, ինչպես նաև նոր Գլխավոր քարտուղարի դերի վերաբերյալ: Երկու ժամ նրանք կպատասխանեն ինչպես ՄԱԿ-ի լիիրավ անդամների, այնպես էլ քաղաքացիական հասարակության կողմից եկած հարցերին, և յուրաքանչյուր երկխոսություն կհեռարձակվի ուղիղ եթերով: Երկխոսությունները կշարունակվեն նոր թեկնածուների հետ, մինչև որ Անվտանգության խորհուրդը կկատարի իր առաջարկությունը: Փոփոխության հնարավորություն Անշուշտ, այս նորամուծությունները չունեն բավարար ներուժ ստեղծելու թափանցիկության և ներառման նոր չափանիշ միջազգային հարաբերություններն ընդգրկող հարցերի շուրջ: Դրանք պարզապես մեծացնում են մեր հնարավորությունները` ընտրելու ՄԱԿ-ի առաջնորդի պաշտոնի համար պայքարող լավագույն թեկնածուին: Այդ փոփոխությունները նաև արտացոլում են պատմության մեջ մի դրվագ, երբ Ընդհանուր վեհաժողովը` աշխարհի ամենաներկայացուցչական ևամենաժողովրդավարական որոշում կայացնող մարմինը, կվերահաստատի ինքն իրեն: