Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. այս գիշեր ադրբեջանական կողմը օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր

Կարևոր լուրեր Պաշտոնական
board

Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումհիմնականում պահպանվել է կողմերի միջև ձեռքբերվածկրակի դադարեցման պայմանավորվածությունը: Որոշ հատվածներում արձանագրվել են տարբեր տրամաչափի զենքերի ու ականանետերի կիրառման դեպքեր: Մասնավորապես մարտագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (3 արկ), 60 մմ-ոց (4 արկ)   ականանետից և ՀԱՆ-17 տիպի նռնականետից(17 արկ) կրակ է բացել հայկական դիրքերի վրա: Գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում` հետախուզական նպատակով օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի: Իրադրությունն այս պահի դրությամբ հանգիստ է: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն