Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեռ Վազգեն Սարգսյանի օրոք ասում էին, որ մեր վերջին կռիվը հետո է լինելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-azatamartik

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում թեև այս օրերին իրավիճակը համեմատաբար հանգիստ  է, սակայն հակառակորդի քայլերն անկանխատեսելի են: Մինչ օրս զինծառայողների հետ միասին սահմանին են կանգնած բազմաթիվ ազատամարտիկներ ու կամավորականներ: Արդյո՞ք այլևս չկա վերջիններիս ծառայության անհրաժեշտությունը: ԵԿՄ անդամ Արմեն Սարգսյանը  շեշտում է. «Վերջին օրերի մեր դիրքորոշումն այնպիսին է եղել, որ կարողացել ենք հակառակորդին կանգնեցնել, բայց ներկայիս իրավիճակի գնահատման և հետագա զարգացման առումով կարծում եմ, որ դա չափազանց անբավարար է,  որովհետև այստեղ են հավաքվել մեր ազգի 20-25 տարի առաջ հիմնականում այն սերուցքը կամ այդ սերուցքից մնացած այն մարդիկ, որոնք դեռևս սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ պայքարելու արդյունքում՝ ամեն օր խոստովանում էին, որ մեր վերջին կռիվը հետո է լինելու»: