Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ զինծառայող դեռևս անհետ կորած է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Senor-nkar

Այս պահին դրությամբ հայ մեկ զինծառայող մնում է անհետ կորած: «Ա1+»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: «Այդ ուղղությամբ «Կարմիր խաչ»-ի միջոցով քայլեր են ձեռնարկվում»,- նշեց նա: Այս մասին, նրա խոսքերով, տեղյակ է պահվել նաեւ զինծառայողի ծնողներին: 21 անհետ կորածներից երկուսի դին օրեր առաջ է գտնվել, իսկ երեկ «Կարմիր խաչ»-ի միջնորդությամբ ղարաբաղյան կողմին է հանձնվել ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում առաջնագծում զոհված ԼՂՀ ՊԲ 18 զինծառայողի մարմին: