Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

Պաշտոնական
1428

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է 2016թ. ապրիլի 17-ին Հրազդան և Սպիտակ քաղաքային համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման առաջին հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը`  կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից: Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրվել: ԿԸՀ