Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջեյմս Ուորլիքը նկարում էր ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled3

Համանախագահներն այս պահին դուրս եկան ԱԳՆ-ից  եւ նախատեսված երթուղով չգնացին, որովհետեւ այնտեղ ակցիայի բազմաթիվ  մասնակիցներ էին՝ ցուցապաստառներով եւ դրոշներով կանգնած: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հապճեպ նստեցին  ավտոմեքենաները եւ փորձեցին արագ հեռանալ՝ դժվարությամբ  ճեղքելով  բազմությունը: ԱԳՆ շենքից դուրս գալիս ԱՄՆ համանախագահ  Ջեյմս  Ուորլիքը հանեց իր բջջային հեռախոսը եւ սկսեց լուսանկարել ակցիայի մասնակիցներին: Լրագրողները փորձեցին նրան մի քանի հարց ուղղել, սակայն  դա նրանց չհաջողվեց։ Պաշտոնյան նստեց ավտոմեքենան եւ հեռացավ: Այսօր համանախագահները հանդիպելու են լրատվամիջոցների հետ, դրան զուգահեռ ակցիա է անցկացվելու Մարիոթ հյուրանոցի առջեւ: