Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7 օրում Արցախում ծնվել է 35 երեխա

Քաղաքականություն
baby

Առաջին գծում կանգնածներին ուրախացրել է երեխա ունենալու լուրը: Ապրիլի 1-ից 7-ը ԼՂՀ-ում ծնվել է 35 երեխա, որից 15-ը տղա եւ 20-ը աղջիկ: Երեխաների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԼՂՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը: Նա դրական գնահատեց նաեւ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում բուժում ստացող 4 քաղաքացիական վիրավորների վիճակը: