Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եկան ստուգելու ռուսների պոչից կպած լինելու ամրությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
anush

Արցախի վրա հարձակումը պատահականություն չէ, այլ Ադրբեջանի կողմից պլանավորված քաղաքականություն: «Սա հայությանը ոչնչացնելու հերթական փուլն է: Ադրբեջանը հույս ուներ, որ Հայաստանն ու Արցախը այնքան են թուլացել, իսկ ազատամարտիկները չէին կանգնի սահմաններին, քանի որ նեղացած էին, բայց իրենց հաշվարկները սխալ էին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Նրա խոսքերով՝ Ադրբեջանին այս հարցում աջակցեց Թուրքիան, իսկ մեր ռազմավարական բարեկամ Ռուսաստանը կարծես կողմ էր դրան: Անդրադառնալով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի  այցին Հայաստան, քաղաքագետը նշեց, որ դրանք տեսչական այցեր էին. «Ստուգելու ընդհանուր տրամադրությունները, ռուսների պոչից կպած լինելու ամրության աստիճանը: Նրանք ուզում էին պարզել նաեւ, թե ինչպես կարողացավ հայկական բանակը տապալել առնվազն երկու գերտերությունների պլանները»: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ նշում է՝ պետք է պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր պաշտպանում էին Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստը. «Գտնելով, որ ռազմավարական հարաբերություններում դա ոչինչ չի խախտում: Ռուսաստանը զինելով ագրեսորին՝ ուղղակի աջակցում եւ «դաբրո» է տալիս նրա գործողություններին»,- ասաց Անուշ Սեդրակյանը: Երկու բանախոսները համոզված են՝ ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային կողմ: Անդրադառնալով Բեռլինում Սերժ Սարգսյանի ելույթին, որ հայերը կռվում են 80ական թթ զենքով, Լեւոն Շիրինյանին հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ նոր զենքը չի հասել. «Պետական դավաճանության եւ կոռուպցիայի վերացման համար մահապատիժ պետք է կիրառեն, դրանով ամեն ինչ կլուծվի»,- եզրափակեց քաղաքագետը: Մանրամասները՝ տեսանյութում: