Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզդիները դիմել են ՊՆ (տեսանյութ)

Քաղաքականություն
asu

Աշխարհի եւ Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը խոսել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, որպեսզի իրենց կողմից ջոկատ ուղարկեն Արցախ, սակայն մերժում է ստացել. «Նախարարությունից ասացին, որ դեռ սպասենք՝ մինչեւ նրանք հրահանգ կտան»,-ասաց Թամոյանը: Նրա խոսքով՝ մահմեդականները կարողանում են միայն պատերազմել: «Նրանք միշտ էլ դատաստան են տեսել ոչ մահմեդական ազգերի նկատմամբ: Ես կոչ եմ անում ամբողջ աշխարհի գերտերություններին՝ Անգլիային, Գերմանիային, որ միանան մեզ, իրենց ձայնը բարձրացնեն, զորք ուղարկեն Ղարաբաղ: Վաղը նրանց հանդեպ էլ նույն կերպ կվարվեն: Մուսուլմանական աշխարհը տեռորիստական աշխարհ է»,-նշեց նա: Եզդիները նշեցին, որ իրենք հայ ժողովրդի հետ եղբայր են եւ միշտ պատրաստ են պաշտպանել Հայաստանն ու Արցախը: Ի դեպ, ասուլիսի ընթացքում բանախոսները զանգ ստացան Հադրութում գտնվող իրենց ծառայակից ընկերոջից, ով հայտնեց, որ իրավիճակն այս պահին այնտեղ խաղաղ է: