Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազը կէժանանա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
med

Այսօր Երևանում գտնվող ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մամուլի համար համատեղ հայտարարություն արեցին։ Աբրահամյանի խոսքից հետո այսպիսին էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեվի արձագանքը. «Ամեն ինչ չհաջողվեց հասկանալ, այնուամենայնիվ, ընդհանուր միտքը հասկանալի էր»։ Իսկ այնուհետ ժպտալով շարունակեց. «Մեր հանդիպումները, ինչպես նախկինում ևս, անցավ ընկերական, ջերմ մթնոլորտում»։ Ըստ նրա՝ հակամարտությունը ոչ թե զինվորականների, այլ դիվանագետների լուծելիք հարցն է. «Իհարկե մենք չէինք կարող Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակը չքննարկել։ Իրավիճակն, անկասկած, մեզ մոտ լուրջ մտահոգությունների առիթ է տալիս»։ Մեդվեդևը հուսով է, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի ու կվերականգնվի քաղաքական գործընթացը։ Իհարկե, որպեսզի մարդիկ չմահանան, ու չավերվեն ենթակառուցվածքները. «Ռուսաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ։ Գոյություն ունեցող մեխանիզմն այլընտրանք չունի։ Ամենակարևորը՝ հակամարտությունը թեժ փուլ տեղափոխելը բացառելն է, քանի որ այն կարող է ամենաողբերգական հետևանքներն ունենալ տարածաշրջանի համար»։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմը բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցը, ասաց. «Եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք վաճառելու, զենք գնելու, կվաճառեն, կգնեն: Ամեն դեպքում, եթե իրենք ցանկություն ու հնարավորություն ունեն զենք գնել, ուրեմն կգնեն, եթե ոչ Ռուսաստանից, ապա Թուրքիայից կամ այլ երկրից»:

 Ի դեպ, Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը 15 դոլարով կէժանանա՝ 165 դոլարից դառնալով 150 դոլար՝ հազար խմ-ի դիմաց։ Սակայն դեռ հայտնի չէ՝ սպառողների վրա այն ինչպես կանդրադառնա. «Դրա համար անհրաժեշտ է համապատասխան հաշվարկներ անել»,- ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը: