Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքիան ծրագրում է վերականգնել իր կայսրությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
ասսու

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունները պետք է միանշանակ դիտարկել աշխարհաքաղաքական պրոցեսների ներքո: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: «Մեկ տարուց ավելի է՝ բարձրաձայնում ենք, դիմում իշխանությանը, որ աշխարհաքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ լինելու են նման միջադեպեր, եւ պետք է պատրաստված լինենք: Իսլամական պետության քարտեզների մեջ ակնհայտ երեւում է, որ Հայաստանն էլ է իրենց շահերի գոտիներում: Այդպիսի նպատակներ ունի նաեւ Թուրքիան, որը ծրագրում է վերականգնել իր կայսրությունը»,-ասաց նա: Բանախոսի կարծիքով՝ Ադրբեջանը միայնակ չէր կարող նման քայլի գնալ. «Նա ստացել է Թուրքիայի համաձայնությունը, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում է, որ գլխին կանգնած է ԱՄՆ-ը»,-նշեց Գիմիշյանը, ում մոտ այս օրերի ռազմական գործողություններում հայկական կողմի պաշտպանությունը մի շարք հարցեր է առաջացրել. «Քսաներկու տարի է՝ սահմանը զինում ենք, որ եթե ինչ-որ ոտնձգություն լինի, անմիջապես պատասխանենք: Ադրբեջանն ամբողջ երկայնքով չի սկսել պատերազմը, երկու ուղղությամբ է եղել եւ երկուսն էլ հենց առաջին օրը ճեղքվել է: Սա խոսում է մեր պաշտպանության համակարգի, պաշտոնյաների անփույթ, անորակ աշխատանքի մասին: Հակառակորդի անօդաչու թռչող սարքերը մտնում են գյուղեր, ու՞ր էր մեր հակաօդային պաշտպանությունը»: Հանդիպմանը ներկա՝ «Հայաստանի կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանը մասամբ համաձայն է Սոս Գիմիշյանի հետ, միայն թե՝ նրա կարծիքով, հայկական կողմը առաջ չի գնում, որպեսզի ավելորդ զոհեր չունենա: Դովլաթյանին ոգեւորել է այս օրերի միասնությունն ու բնազդային ինքնապաշտպանությունը: «Ժամանակն է, որ մեր իշխանությունները հասկանան, որ պետք է վերջացնեն դեմագոգիաները, խաղերը եւ թույլ տան, որ ժողովուրդը կարողանա արժան ապրել»: