A
A
«Պետք է բոլոր խոշոր պետությունները այլեւս Ադրբեջանին զենք չվաճառեն» (տեսանյութ)
Եթե Ադրբեջանը չունենար համապատասխան զինատեսակներ՝ անսահմանափակ քանակությամբ, ապա այդ ավանտյուրային չէր դիմի: Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը: Ըստ նրա, եթե չկա պաշտոնական հայտարարությունը, ապա Ռուսաստանը կշարունակի զենք վաճառել մեր թշնամուն. «Պետք է բոլոր խոշոր պետությունները այլեւս Ադրբեջանին զենք չվաճառեն, այլապես մարտական գործողությունները շարունակվելու են պարբերաբար»: Ըստ նրա՝ զինադադարը Ադրբեջանի համար զսպիչ մեխանիզմ չի կարող լինել: