Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է մոռանանք թղթե շերեփը». դիվանագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
ասս

Ինչու՞ Ռուսաստանը նման պահերին ցույց չի տալիս, որ հայ ժողովրդի կողքին է: Հարցնում է դիվանագետ, արաբագետ, «Առաքյալներ» ՀԿ նախագահ Խաժակ Թոմոյանը: Նա վրդովված է, որ այսպիսի պատասխանատու պահերին Ռուսաստանը երկակի խաղ է վարում մեզ հետ, եւ սա  առաջին հերթին վերաբերում է դիվանագիտությանը: Բանախոսի կարծիքով, իհարկե, պետք է դիմել միջազգային ատյաններ, մասնավորապես՝ Հաագայի դատարան, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, սակայն փաստաթղթային հաղթանակ չարժե ակնկալել. «Հիշեք Ռամիլ Սաֆարովի դեպքը: Ավելի լուրջ պայքար է պետք, ոչ թե փաստաթղթային: Ես չեմ ասում՝ թող բախումներ լինեն նորից, պարզապես պետք է մոռանանք թղթե շերեփը: Նորից անցել ենք թղթե շերեփի: Մենք պետք է գնահատենք մեր զոհերի արյունը»,-ասաց Թոմոյանը՝ հավելելով, որ պետք է ստիպենք, որ աշխարհը մեզանից վախենա, քանի որ «ումից վախենում են, նրան էլ հարգում են»: Դիվանագետի խոսքով՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս լարվածության արդյունքում բախվում են Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը: «Ռուսաստանը Թուրքիային ցույց տվեց, որ Անդրկովկասում հարցերը լուծողն ինքն է: Դրա համար էլ Մեդվեդեւը գալիս է Հայաստան, հետո գնալու է Ադրբեջան»,-ասաց նա: