A
A
Կրակել են Բաղանիսի վրա. համայնքապետ
Տավուշի մարզի Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքում գրում է, որ այստեղ ևս հրադադարի ռեժիմի խախտում է եղել։ «Ապրիլի 6-ի երեկոյան ժամը 23:00-ից մինչև 23:30-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական հետակետերից կրկին գնդակոծել են Բաղանիս գյուղը: Տուժածներ չկան, վնասի չափերը ճշտվում են»,- գրել է համայնքապետը: