Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստ են թեկուզ կարտոֆիլ մաքրել սահմանին (տեսանյութ)

Քաղաքականություն
as

«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանն այս օրերին զանգեր է ստանում ազատամարտիկ կանանցից՝ «Ե՞րբ ենք գնում ճակատ»: Ուսանողները նույնպես խնդրում են իրենց տանել առաջնագիծ՝ «թեկուզ կարտոշկա մաքրենք»,-ասում են նրանք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տիկին Սերոբյանը նշեց, որ Ադրբեջանն այս օրերին անթույլատրելի զենք կիրառեց սահմանին: «Ես կարծում եմ, որ Ալիեւն այս օրերին մեծ փողեր լվաց: Հայ զինվորների դեմ ԻՊ-ից վարձկաններ դուրս բերեց, անօդաչու թռչող սարքեր, բայց կարեւոր չէ, թե ինչ զենքով ես մարտնչում, կարեւորը ոգին է: Մենք մեր հողն ենք պաշտպանում, դեռ շատ չազատագրված հողեր ունենք: Թող Ալիեւն այնպես չանի, որ Բաքվի հարցերը լուծելուց հետո, անցնենք այդ հողերին»,-ասաց նա՝ ափսոսանք հայտնելով, որ առողջական վիճակն իրեն այսօր չի ներում լինել առաջնագծում: Ինչ վերաբերվում է հայտարարված հրադադարի ընթացքում հնչած կրակոցներին, ապա, գնդապետի խոսքով, դա նորություն չէ՝ կրակոցները հրադադարի ժամանակ հնչել են միշտ: Ասուլիսին ներկա՝ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն էլ նշեց, որ ոգեւորված է երիտասարդների պատրաստակամությունից՝ միանալ կամ օգնել սահմանին կանգնած զինվորներին: Նա նշեց, որ խորհրդարանի կանանցով որոշել են դիմել միջազգային հանրությանը. «Մենք կոչ ենք պատրաստել միջազգային կազմակերպություններին, որպեսզի աշխարհի կանայք միավորվեն եւ դատապարտեն Ադրբեջանի գործողությունները: Թող որեւէ երկիր  չմտածի, որ զերծ կմնա այսպիսի իրավիճակներից»,-ասաց նա: