Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյան. «Հայ ժողովուրդը ցավ է զգում, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին» (տեսանյութ)

Քաղաքականություն
merkel-sargsyan

«Ուժը զինատեսակի, ամբողջովին ժամանակակից տեխնիկայի մեջ չէ, ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ հավատի, որ կա ղարաբաղցու, ամբողջ հայ ժողովրդի մեջ,  որ ամեն գնով պաշտպանելու է իր հայրենիքը»,-ասել է Սերժ Սարգսյանը Բեռլինում կայացած մամլո ասուլիսում։ Նա ընդգծել է՝ գաղտնիք չէ, որ հայկական կողմը կռվում է 80-ականների զենքով, բայց դա չէ կարեւորը։ Սարգսյանը  նշել է՝  եռօրյա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ ազատ հասարակությունում ավելի հեշտ է կռվել, ժողովրդի աջակցությունն ամենակարեւորն է։ Գերմանացի լրագրողը հարց ուղղեց ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին։ «Իրոք, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում: Եվ բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլև այդ կառույցի անդամները զենք են վաճառում Ադրբեջանին,-   ասաց Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով ,-Բայց շատ լավ հասկանում ենք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ազդելու այդ պրոցեսի վրա»: Հիշեցնենք, որ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ  Սերժ Սարգսյանի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։