Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի կառավարությունում քննարկվել է Արցախի հարցը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-3

Ապրիլի 5-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում Ֆրանսիայի կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Ազգային Ժողովում սոցիալիստ, հանրապետական պատգամավոր Նատալի Նիեսոնը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող լուրջ բախումները ադրբեջանական և հայկական ուժերի միջև, ընդգծելով, որ հրադադարի ռեժիմի խախտումը սանձազերծվել է Բաքվի կողմից: Նատալի Նիեսոնը կառավարության ուշադրությունն է հրավիրել նաև Թուրքիայի կողմնակալ հայտարարությունների վրա, որոնք հարցեր են առաջացնում՝ միջազգային հանրության խաղաղության կոչերի ֆոնին: Նատալի Նիեսոնը նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև Ֆրանս-Ղարաբաղ բարեկամության շրջանակը և Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահությունը կարևոր հիմք են, որպեսզի Ֆրանսիան ուժեղ դրակատարություն ունենա հակամարտության կարգավորման մեջ։ Նատալի Նիենսոնի այն հարցին, թե ինչպիսի լուծում կարող է տալ Ֆրանսիան այս ծայրահեղ անկայուն իրավիճակին, պատասխանել է եվրոպական հարցերով պետքարտուղար Առլեմ Դեզիրը։ Առլեմ Դեզիրն իր պատասխանում, նշեց որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկիր մեծ ուշադրությամբ հետևում է իրավիճակի զարգացման։ Նա նշեց նաև, որ Ֆրանսիայի նախագահը հրադադարի կոչ է արել հենց շաբաթ օրը, նույն օրը, Ֆրանսիայի Արտգործ նախարար Ժան-Մարկ Էյրոն բանակցություններ է վարել Հայաստանի, իսկ հետո Ադրբեջանի իր գործընկերների հետ, ինչն իր դրական արդյունքներն է տվել. կողմերը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, ինչպես նաև Մինսկի Խմբի միջնորդներին ընդունելու հարցում, որոնք կմեկնեն այսօր իսկ Բաքու, այնուհետև Ստեփանակերտ և Երևան։ Առլեմ Դեզիրը եզրափակեց իր ելույթը՝ նշելով, որ ներկայիս իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ կայունության, համերաշխության և բարգավաճման հիմքը կարող է հանդիսանալ միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծումը: Պետքարտուղարն ընդգծել է, որ Ֆրանսիայի մշտական հանձնառությունը եղել է և մնում է Մինսկի Խմբի շրջանակներում բանակցությունների շարունակումը՝ ուժի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Սրանք են խաղաղության պայմանները, շեշտել է Առլեմ Դեզիրը: ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ներկայիս իշխանություն) ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Արդեն երեք օր է, ինչ հուժկու բախումներ են ադրբեջանական և հայկական զինված ուժերի միջև: Բազմաթիվ զինվորներ և քաղաքացիական անձինք կյանքեր են կորցրել երկու կողմից: Այս հակամարտությունը, որ տևում է 1994 թվականից, իրականում սովետական ժամանակաշրջանի ժառանգություն է, երբ ԽՍՀՄ-ը տրամադրեց մեծամասամբ հայերով բնակեցված և Հայաստանի կողմից երկար ժամանակ պահանջված տարածքը: Սոցիալիստական կուսակցությունը, մտահոգ բռնության նման աճով, անհապաղ հրադադարի և կողմերի նախնական դիրքեր վերադարձի կոչ է անում: Կուսակցությունը կոչ է անում վերսկսել հակամարտության լուծման նպատակով ԵԱՀԿ կողմից լիազորված Մինսկի խմբի շրջանակներում կողմերի միջև բանակցությունները: Կուսակցությունը ցանկալի է համարում, որպեսզի հարևան երկրները ձեռնպահ մնան արդեն իսկ խիստ անկայուն տարածաշրջանում հակամարտությունը սնուցող հայտարարություններ կամ քայլեր անելուց:»