Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատերազմը հրահրել ենք նրանք, ովքեր զինել են» (տեսանյութ)

Քաղաքականություն
exiazaryan-arshakyan

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում ադրբեջանցիների սկսած լայնածավալ ռազմական գործողությունները ռուս-թուրքական ավանտյուրա էր: Այսօր հայտարարել է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը: « Շահագրգիռ ռուս-թուրքական ուժերը հրահրեցին պատերազմ Հայաստանի դեմ եւ պարտվեցին: Եթե որեւէ մեկը կապացուցի, որ այն զենքը, որն օգտագործում էր Ադրբեջանը, դա պապուասների զենքն էր եւ պապուասները զինել էին, որպեսզի Ադրբեջանը հետախուզական մարզանքներ աներ Հայաստանի սահմաններին, ես իմ խոսքը հետ կվերցնեմ: Ես կարծում են, որ պատերազմը հրահրել ենք նրանք, ովքեր պատրաստվել են պատերազմին՝ զինել են,  զինվել են, հետախուզական ինֆորմացիա են տվել, հասունացրել են»,- նշում է Ազատ Արշակյանը: Ըստ նրա՝ բանակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ ոչնչացվի ռուս-թուրքական դաշինքը: «Բանակցությունները կշարունակվեն, մենք հիմա  սպիտակ ֆիգուրներով ենք խաղում:  Մենք հաղթող ենք, մենք ենք թելադրում, ուրեմն ավելի բարձր մակարդակ կունենա մեր կարգավիճակը, քան կար 94 թ զինադադարից հետո»,- ավելացրեց Գերագույն խորհրդի պատգամավորը: Նա բոլորին ցավակցեց սահմանին ռազմական գործողությունների հետեւանքով  զոհվածների համար՝ միաժամանակ բոլորին շնորհավորելով հաղթանակի կապակցությամբ: «Ես համարում են, որ մենք հաղթեցինք»: Իսկ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը համամիտ է մյուս բանախոսի հետ, հաղթանակ տարանք, սակայն չկարողացանք այն ամրագրել դիվանագիտական հարթությունում: Նրա խոսքերով՝ պատերազմ հրահրողը կիսախելագար Էրդողանն էր: «Այս հարվածը նրանց քիթ- մռթին էր:  Թուրքը միշտ էլ դավադիր է եղել» Գուրգեն Եզիազարյանը համոզված է՝ պատերազմ չի լինելու եւ դա ասել է Ռուսաստանը՝ շատ լուրջ մարդու անունով: Իսկ ԱԱԾ նախկին պետի տեղակալը մեկ խնդիր է տեսնում՝  այսօր աշխարհը պետք է իմանա  սուվերեն երկրի ընտրված նախագահ Բակո Սահակյանի անունը, Արտգործնախարարի անունը,աշխարհն այսօր պետք է իմանա Արցախի հանրապետության ղեկավարության անունները: «Որպեսզի Բայդեննները եւ մնացածները  չասեն, որ  Արցախը  Ադրբեջանի անխախտելի  մասն է»,- եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը: