Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասպշիկը կայցելի տարածաշրջան, երբ իրավիճակը թույլ տա

Քաղաքականություն
231426

Այսօր Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը կազմակերպության մասնակից 57 երկրներին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները: Նրանք ողջունել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին լուրը եւ հորդորել հակամարտության կողմերին հարգել հրադադարի ռեժիմը: Նրանք նշել են, որ կարեւոր է վերադառնալ  քաղաքական գործընթացին՝ կայուն հրադադարի հիման վրա: ԵԱՀԿ մասնակից պետությունները համաձայնել են, որ հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրումը չափազանց մտահոգիչ է, եւ անհրաժեշտ է, որպեսզի ԵԱՀԿ-ն շարունակի կենտրոնական դեր խաղալ կարգավորման առաջխաղացման համար: Հանդիպման ժամանակ միջնորդները հայտարարել են, որ դեսպան Կասպշիկի ուղեկցությամբ այցելելու են տարածաշրջան: Անջեյ Կասպշիկը կայցելի ռազմական լարվածության հետեւանքով տուժած տարածքներ այն ժամանակ, երբ դա թույլ կտա իրավիճակը: Բեռլինում ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն հայտարարել է. «Ռազմական գործողությունների դադարեցման մասին լուրերը հուսադրող են: Ջանքերն այժմ պետք է կենտրոնացնել հրադադարի կայունացման եւ իրավիճակի նոր լարվածության կանխման ուղղությամբ: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն արդյունավետ եւ տեւական կերպով»: