A
A
Մարտակերտի հիվանդանոցում վիրավորներ չկան
Մարտակերտի հիվանդանոցում այս պահին վիրավորներ չկան. վիրաբույժ Գրիշա Նազարեթյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ հիվանդանոցը ռազմական գործողությունների ժամանակ վիրավոր անձանց ցույց է տվել առաջին բուժօգնություն, այնուհետ նրանք տեղափոխվել են այլ բուժհաստատություններ։ Անվտանգության նկատառումներով վիրահատություններն անցկացրել են ոչ թե 2-րդ հարկում, ինչպես սովորաբար, այլ նկուղային տարածքներում։ Եղել են եւ զոհեր և վիրավորներ, բուժհաստատության ամենամեծ վնասը եղել է բուժօգնության այրված մեքենան, շենքին վնաս չի հասցվել՝ տեղեկացնում է վիրաբույժը։ Բժիշկը նշել է, որ հիվանդանոցն ապահովված է եղել մասնագետներով, դեղորայքով, արյան պաշարով, հիմա էլ ոչնչի կարիք չունեն։