Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զ.Փոստանջյանի նախագիծը Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին

Քաղաքականություն
c3d5291252b3c85c575c876129190529

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից այսօր՝ ապրիլի 5-ին շրջանառության մեջ է դրվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ և 50-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության իրավունքով Ազգային ժողովի քննարկման ենք ներկայացրել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որին ստորագրությամբ միացել է նաև ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Միաժամանակ հայտնում ենք, որ Ազգային ժողովում նշված օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող, հանդես է գալու ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Ժառանգություն» խմբակցությունը Ազգային ժողովում շրջանառության մեջ դրել է մի քանի անգամ` սկսած 2007 թվականից:   ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն