A
A
ՊԲ-ն ունի 20 զոհ, 72 վիրավոր եւ 26 կորած զինվոր
Նոր տվյալներ են ներկայացվել հայկական կողմի կորուստների վերաբերյալ: Ապրիլի 2-ի գիշերվանից հետո հայկական կողմը կորցրել է 20 զինծառայող, վիրավորվել է 72-ը: 26 զինծառայող անհետ կորած է համարվում:
Արցախի կառավարության մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը Twitter-ում նաեւ նշել է, որ հայկական կողմը հարավում կորցրել է հինգ, հյուսիսում՝ 3 դիրք, ինչպես նաեւ՝ յոթ տանկ: