Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղջիկները պատրաստվում են մեկնել սահման (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-EKM

Մոտ  կես տարի առաջ Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Անի Մարգարյանը հարյուրավոր այլ ազատամարտիկների հետ միասին ԵԿՄ երևանյան գրասենյակում  որպես կամավոր է  գրանցվում՝  սահման մեկնելու համար՝ նախապես ծանոթանալով զենքը քանդել–հավաքելու տեխնիկային: «Ես պատրաստ եմ սահման բարձրանալ, չնայած չեմ կարծում, որ ինձ կվերցնեն, բայց կանգնել էի, որ սովորեմ, թե ինչպես են զենք քանդում ու հավաքում: Ինչով կկարողանամ, դրանով էլ կօգնեմ: Սովորաբար աղջիկներն էլ են պատերազմի ժամանակ օգտակար լինում, այդ իսկ պատճառով , եթե աղջիկների հետ էլ ինչ-որ վարժանքներ, ռազմական պատրաստվածություն անցկացնեն, ապա կարծում եմ, որ աղջիկներն էլ տղաներից ոչ պակաս կարող են հակահարված տալ թշնամուն, ինչպես մեր հայրերն ու եղբայրները»,-«Ա1+»-ի հետ զրույցում շեշտեց Անի Մարգարյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ ինքը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ բնակության տեղափոխվելով Հայաստան, իսկ եղբայրը  ՌԴ քաղաքացի է և այժմ ծառայում է ռուսական բանակում: Մանրամասները՝ տեսանյութում