Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիպրոսը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները

Քաղաքականություն
cypros2

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակի վերաբերյալ, որում ասված է. «Կիպրոսի կառավարությունն ուշիուշով հետեւում է Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացմանն ու իր անհանգստությունն է հայտնում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ: Մենք դատապարտում ենք ուժի կիրառումն ու մարդկային կորուստները, հատկապես՝ խաղաղ բնակիչների շրջանում, եւ կոչ ենք անում Ադրբեջանին պահպանել ստատուս քվոն: Խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանք չկա, եւ Կիպրոսի կառավարությունն այդ գործում կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը: Միաժամանակ կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից եւ հայտարարություններից, որոնք էլ ավելի են անկայունացնում իրավիճակը»: cypros