A
A
Գասպար Հայրապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի պատանի ձյուդոյիստները մասնակցեցին Տվեր քաղաքում կայացած ձյուդոյի կադետների Եվրոպայի առաջնությանը: Մեր մարզիկներից բոլորից հաջող հանդես եկավ 50 կգ քաշային Գասպար Հայրապետյանը: Նա նախնական փուլերում հաղթելով իր բոլոր մրցակիցներին, մտավ եզրափակիչ: Ավաղ, Գասպար Հայրապետյանին չհաջողվեց շարունակել հաղթարշավը եւ ստիպված բավարարվեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմամբ: Մեդալ նվաճելուն մոտ էր նաեւ 55 կգ քաշային Արսեն Ավետիսյանը, որը սփոփման մրցաշարում նույնպես հասավ եզրափակիչ, սակայն 3-րդ տեղի համար մարտում նա պարտվեց ռուսաստանցի ձյուդոյիստին: Մեր մնացած մարզիկները, ցավոք, անհաջող հանդես եկան եւ պայքարից դուրս մնացին արդեն նախնական փուլերում: