Ինչպես վարվել տեղեկատվության հետ պատերազմի ժամանակ. media.am
Երբ գալիս է պատերազմը, մարդը պատրաստ չի լինում։ Ամենակարևորը, մի կողմից` նա տվյալ պահին մի բան անելու մղում է ունենում։ Մյուս կողմից` դառնում է ավելի էմոցիոնալ։ Այս ամենը դառնում է շատ վտանգավոր, երբ մարդու ձեռքին հայտնվում են սոցիալական ցանցերը։ Քանի որ նա հայտնվում է միանգամից ծանր վիճակում․ մի կողմից` պետք է իմանալ, թե ինչ է կատարվում, մյուս կողմից՝ կիսվել մնացածի հետ։ Տվյալ պարագայում պետք է կարողանալ տարբերել աղբյուրները, որոնք, ընդհանուր հաշվով, կարելի է բաժանել մի քանի խմբի` ամեն մեկը իր խնդիրներով․ Ա․ Սեփական երկրի պաշտոնական տվյալները։ Այստեղ կան մի շարք խնդիրներ․ պաշտոնական տեղեկատվությունը հաճախ ուշանում է։ Ինչ֊որ տեղեկատվություն թաքցվում է` ելնելով գաղտնիության սկզբունքներից։ Ինչ֊որ տեղեկատվություն կարող է թաքցվել նաև կամայական սկզբունքով կամ խուճապից խուսափելու համար։ Բացի դրանից` ինչ֊որ տեղեկատվություն կարող է միտումնավոր խեղաթյուրված լինել` հակառակորդին թյուրիմացության մեջ գցելու, քարոզչական, հոգեբանական ազդեցություն ունենալու կամ այլ դրդապատճառներից ելնելով։ Բ․ Հակառակորդի տեղեկատվություն։ Այս կարգի տեղեկատվությունը ինքնին հաճախ կառուցված է լինում այնպես, որ հոգեբանական ազդեցություն ունենա հենց հակառակորդի հասարակության, այսինքն` ձեզ վրա։ Բացի այդ` սրան ավելանում են բոլոր խնդիրները՝ կապված Ա կետի հետ: Գ․ Լրատվամիջոցների կողմից տարածվող տեղեկատվություն։ Այստեղ սկսվում է ամենաբարդը, քանի որ լրատվամիջոցները շատ տարբեր են և հաղորդում են սխալ տեղեկություններ, քանի որ.
- Իրականում լրատվամիջոց չեն, այլ տնազ:
- Ոչ պրոֆեսիոնալ են կամ կիսապրոֆեսիոնալ, ինչը լրագրության դեպքում նույն բանն է:
- Դիտավորյալ ապատեղեկատվություն են տարածում:
- Համարում են, որ մասնակցում են տեղեկատվական պատերազմին և ապատեղեկատվություն են տարածում` բարի մտադրություններից ելնելով:
- Լրատվամիջոցները սխալ տեղեկատվություն են ստանում իրենց աղբյուրներից:
- Սոցցանցերը շատ են և տարբեր կարգի տեղեկատվություն են տարածում։ Բոլորի հետևից դժվար է ընկնել։ Բայց ցանկություն կա։ Եվ, որպես հետևանք, մարդու գիտակցությունը շատ արագ գերծանրաբեռնվում է մեծաքանակ տեղեկատվությամբ, ինչը սկսում է բթացնել, հոգնեցնել, ճնշել