A
A
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահին
Ապրիլի 3-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամներ Հակոբ Արշակյանը, Արայիկ Հարությունյանը (վարչության նախագահ), Հակոբ Սիմիդյանը և Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նախագահ Սահակյանը ներկայացրել է Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում տիրող իրավիճակը։ ՔՊԿ պատվիրակության անդամներն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Արցախի իշխանություններին ստեղծված իրավիճակում, ներկայացրել են Կուսակցության անելիքները բանակին աջակցելու հարցում։