Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրախորհրդարանի ղեկավարը խաղաղության կոչ է անում

Քաղաքականություն
Schulz-nkar

Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը կոչ է անում Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերին վերադառնալ խաղաղ գործընթացի։ Այս մասին փոխանցում է ռուսական ТАСС լրատվամիջոցը։ «Էսկալացիան Լեռնային Ղարաբաղում անհանգստացնող է։ Կոչ եմ անում բոլոր կողմերին վերադառնալ խաղաղ գործընթացի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- հայտարարել է Շուլցը Բրյուսելում։