Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփանակերտցիները գնում են զինվորին «դուխ տալու» (տեսանյութ)

Քաղաքականություն
x7SroIBanLY

Կեսգիշերին   Ստեփանակերտի կենտրոնը մարդաշատ է: Երիտասարդական պալատի մոտ հավաքվել են 20-40 տարեկան տղամարդիկ, որոնք պատրաստվում են մեկնել դիրքեր` զորակցելու այնտեղ կանգնած զինվորներին: Հայրերն եկել էին որդիներին, պապերը` թոռներին  ճանապարհելու համար:  Զինկոմիսարիատի ներկայացուցիչը անուն առ անուն ներս է կանչում եւ տեղեկացնում, թե որ ավտոբուսում պետք է նստեն:  Իրենք գիտեն, թե պաշտպանական որ գիծ են մեկնելու, բայց չեն ուզում ասել` նաեւ իրենց հարազատներին անհանգստություն չպատճառելու համար: «Գնում ենք  մեր զինվորին դուխ տալու»,-նշեց մի երիտասարդ:  «Պետք է շուտ գնանք, ինչու ենք այսքան սպասում,-ասաց դիրքեր մեկնել պատրաստվող մի տղամարդ,- գուցե հենց այս պահին մեր կարիքը կա»; Հակառակորդի` այսօրվա ագրեսիվ գործողությունները մտահոգել , բայց չեն վախեցրել ստեփանակերտցիներին: «Պատերազմը երբեք էլ չի ավարտվել»,- բացատրեց նրանցից մեկը: