Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալիեւն իր զայրույթն ու հիասթափությունն արտահայտեց՝ Բաքու ոտք չդրած». Առավոտ

Քաղաքականություն
stepan-safaryan

Այսօրը Ադրբեջանը համարում է Քարվաճառի օկուպացիայի օրը ու պետք էր որեւէ ձեւով իր հասարակությանը կերակրել փոքր հաղթանակներով, ինչը չստացվեց: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանմամբ, Քերի-Ալիեւ հանդիպումը տարօրինակ բնույթ ուներ, որից Ալիեւը չէր կարող հիացմունքով հետ վերադառնալ: «Ալիեւը Վաշինգտոն մեկնելիս ամեն ինչ արեց, որ նախագահների հանդիպում տեղի չունենա ԱՄՆ նախագահությամբ, մտածում էր՝ իրեն շատ լավ կդիմավորեն, որովհետեւ ազատ է արձակել որոշ քաղբանտարկյալների, ինչի պահանջը ներկայացրել էր ամերիկյան կողմը: ԱՄՆ-ն Քերի- Ալիեւ հանդիպման ժամանակ հստակ ու ընդգծված ցույց տվեց, որ հակամարտության վերջնական լուծումը հրամայական է, այսինքն` ակնարկեցին, որ Ադրբեջանը պարտավոր է բանակցային սեղանի շուրջ նստել, զբաղվել խնդրի կարգավորմամբ: Ինչը ամենեւին Ալիեւի ծրագրերի մեջ չի մտնում ու չի համապատասխանում նրա մեծացած ախորժակին: Պատահական չէր, որ Ալիեւն իր զայրույթն ու հիասթափությունն այդկերպ արտահայտեց նույնիսկ Բաքու ոտք չդրած»,-Ադրբեջանի սկսած լայնամասշտաբ գործողություններին անդրադառնալով՝ ասաց քաղաքագետը: Ամբողջական հոդվածը՝ այստեղ